Անիծվածների անկումը
Անիծվածների անկումը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պիտեր Պաուլ Ռուբենս[1] |
տարի | մոտ 1621[1] |
բարձրություն | 286 սանտիմետր[2][1] |
լայնություն | 224 սանտիմետր[2][1] |
ուղղություն | բարոկկո[3] |
ժանր | հոգևոր արվեստ[4] |
նյութ | յուղաներկ[1] և փայտե տախտակ[1] |
գտնվում է | Հին պինակոտեկ[1] |
հավաքածու | Բավարիայի պետական գեղանկարչական հավաքածու[1], Johann Wilhelm von der Pfalz collection?[5] և Electoral Gallery Dusseldorf?[5] |
հիմնական թեմա | Day of Judgment? |
պատկերված են
| |
https://twitter.com/DarkNetflixDE/status/1288913624027869190/photo/1 կայք | |
Ծանոթագրություններ | |
The Fall of the Damned by Peter Paul Rubens Վիքիպահեստում |
Անիծվածների անկումը, հայտնի նաև՝ Ապստամբ հրեշտակների անկումը[6] (գերմ.՝ Der Höllensturz der Verdammten), Ռուբենսի՝ կրոնական նկարչության հրաշակերտ գեղանկարներից։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարում պատկերված են անիծվածների միախառնված մարմինները, որոնց՝ մեղք գործելու և Աստծուն չենթարկվելու պատճառով Միքայել Հրեշտակապետն՝ իրեն ուղեկցող հրեշտակներով, նետում է անդունդը։ Ռուբենսի մյուս կտավների նման այստեղ ևս կերպարները պատկերված են խոշոր մարմնով ու գրեթե մերկ։ Նկարի վերևի մասն ավելի լուսավոր է՝ խորհրդանշելով դրախտը, մինչդեռ նկարի ներքևի մասում գույներն ավելի մուգ են։ Դեյվիդ Ֆիդբերգը նկարչության այս ձևը գնահատել է որպես «արևմտյան արվեստում հյութալի մերկ մարմինների ամենափայլուն հավաքույթը»[7]։
Հրեշտակները, որոնք այս տանջանքի ու դատաստանի պատճառով ավելի չար ու դաժան են դարձել, փորձում են կառչել իրենց հետ միասին ընկնող ցանկացած մեկից։ Միքայելը, որին վահանը ձեռքին կարելի է տեսնել կտավի ամենավերևում, չի խնայում ոչ մի մեղավոր հրեշտակի՝ զրկելով նրանց թևերից ու նետելով նրանց տարատեսակ սարսափ առաջացնող ու աներևակայելի արարածներով լի դժոխք։ Ռուբենսի հանճարեղությունը երևում է կտավի ցանկացած մասում՝ թե երբևէ չտեսնված արարածների, թե հրեշտակների՝ կարեկցանք առաջացնող դեմքերի վրա։
Նկարն ունի 286 սանտիմետր բարձրություն և 224 սանտիմետր լայնություն։
1959 թվականին արվեստի վանդալը նկարի վրա քիմիական թթու է լցնում։ Նրա խոսքերով՝ նա աշխատանքը ուղղակիորեն չի ոչնչացրել, բայց թթուն «ազատում է մարդուն ոչնչացնող աշխատանքից»[8]։ Որոշակի աշխատանքի արդյունքում հաջողվում է «փրկել» արվեստի այս յուրահատուկ նմուշը։ Այնուամենայնիվ, եթե պատկերն ուշադիր զննել մոտիկից, ապա որոշ մասերում երևում են գույների աղավաղումներ։
Էսքիզներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ապստամբ հրեշտակների անկումը» նկարի ուրվանկարը պատկերված է մոխրագույն ներկափոշիով և սև ու կարմիր կավիճով և պահպանվում է Բրիտանական թանգարանում։ Ենթադրվում է, որ այն արհեստանոցի օգնականի աշխատանքն է, իսկ Ռուբենսն, այնուհետև, խոզանակով և յուղաներկով ամբողջացրել է այն[9]։ Մարդկային ձևերի և ամպերի դրամատիկական լուսաստվերը ընդգծում է խավարը, որի մեջ ընկնում են այդ կերպարները՝ հեռու վերևի դրախտի լույսից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://www.sammlung.pinakothek.de/en/artwork/7yxYmWNxYm
- ↑ 2,0 2,1 https://www.sammlung.pinakothek.de/en/artist/peter-paul-rubens/der-hoellensturz-der-verdammten
- ↑ https://hnanews.org/peter-paul-rubens-and-the-baroque-in-the-north/
- ↑ RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 RKDimages (նիդերլ.)
- ↑ «Fall Of The Rebel Angels». Peterpaulrubens.org. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 17-ին.(չաշխատող հղում)
- ↑ Sophie Perryer, 10 years 100 artists, Struik, 2004
- ↑ «Destructivism». Heyoka Magazine. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «Peter Paul Rubens, drawing for The Fall of the Damned». British Museum. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Peter Paul Rubens (1577–1640): Der Höllensturz der Verdammten». bavarikon. Bayerische Staatsbibliothek. Վերցված է 2015-07-24-ին.
- Artikel mit Bild des beschädigten Gemäldes: «Die Rotfärbung des Bodensees». volkverlag.de. Volk Verlag München. Վերցված է 2015-07-24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիծվածների անկումը» հոդվածին։ |
|